ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Աշնան ծառերը

Աշնան ծառերը
25.11.2023 | 21:11

Աշնանը ես մի ծառ ցնցեցի՝

Որ խաղան տերևները դեղին,

Բայց ծառից տագնապներ թափվեցին,

Ինչուներ շաղվեցին հողին:



Հրաժեշտ, բաժանում թափվեցին,

Սպասման անհամբեր վայրկյաններ,

Ճյուղերից պոետներ կախվեցին՝

Ուշ աշնան հարազատ զավակներ...



Եվ նրանք ճոճվում են նիրվանա՝

Նրանց հետ տերևները դեղին,

Ամեն պահ՝ «Կգա՛ նա, կգա՛ նա,

Սպասման հիվանդը վերջին»:



Տխուր են ուշ աշնան ծառերը,

Արցունք են տերևները դեղին,

Լսու՞մ եք՝ մի կտրեք ծառերը,

Տերև ենք դողացող ճյուղերին...

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 92379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

¡ծ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am